1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանցի նկարչուհուն դատելու են տղամարդու ձեռքը սեղմելու համար

Իրանցի նկարչուհուն դատելու են տղամարդու ձեռքը սեղմելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ծաղրանկարչուհի Աթենա Ֆարգադանին կարող Է պատժաժամկետ ստանալ իր փաստաբանի ձեռը սեղմելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Independent-ը:  Հսկիչ մարմիններն այդ արարքը գնահատել են որպես  անառակություն եւ անպարկեշտություն:  

Amnesty International-ի տվյալների համաձայն՝ 29-ամյա Ֆարգադանին արդեն եղել Է բանտում, որտեղ պատիժ Է կրել իրանցի պաշտոնյաների ծաղրանկարների համար, որոնց նա պատկերել Է երգիծական մուլտֆիլմի այծերի եւ ոչխարների տեսքով:

Այն նկարահանվել Էր ի նշան բողոքի կամավոր ամլացման արգելման եւ հակաբեղմնավորիչներ ձեռք բերելու հնարավորության սահմանափակման՝ Իրանի կառավարության պլանների դեմ:

Դրա համար ընթացիկ տարվա սկզբին Ֆարգադանիին դատապարտել են 12 տարվա եւ տասն ամսվա բանտարկության:   

Ավելի ուշ ավելացել են «ազգային անվտանգության դեմ դավադրության», «համակարգի դեմ քարոզչության» եւ «արվեստի միջոցով խորհրդարանի անդամների վիրավորելու» մեղադրանքները:

Իսկ այժմ նկարչուհուն նոր դատ Է սպառնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]