Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Ապրիլ

Միհրան Պողոսյանը պարգևատրվել է «Ակտիվ աջակցության համար» մեդալով


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում:

Այնտեղ անցկացվում է «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը պարգևատրվել են «Ակտիվ աջակցության համար» մեդալով, իսկ արտաքին կապերի բաժանմունքի պետ, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը պարգևատրվել է «Ակտիվ համագորձակցության համար» հուշանվերով: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ