Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գլենդելի «Սիրո ձեռքեր» բարեգործական կազմակերպության անդամները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

Գլենդելի «Սիրո ձեռքեր» բարեգործական կազմակերպության անդամները հյուրընկալվել են 
Սփյուռքի նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով հայրենիքում գտնվող Գլենդելի «Սիրո ձեռքեր» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին` Նորա Էլմազյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Ստեփան Պետրոսյանը բարձր է գնահատել սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնություն ցույց տալու նախաձեռնությունը:

Բարեգործական կազմակերպության ղեկավար Նորա Էլմազյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, իրականացրած ծրագրերը, առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձել է այցելության շրջանակում սահմանամերձ գյուղերի (Վեդի, Օձուն, Գավառ, Արծվանիստ, Թալին, Նորադուզ, Մարալիկ, Եղեգնավան, Աբովյան, Շուշի, Ստեփանակերտ) անապահով ընտանիքներին և Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայերին ցուցաբերած օգնությանը:

Նախարարության առաջարկությամբ պատվիրակության անդամները այցելել են և շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել նաև Սիրիայում ընթացող քաղաքական պատերազմի պատճառով վերջերս Քոբանիից Հայաստան տեղափոխված Թովմասյանների բազմանդամ ընտանիքին:

Քննարկվել է նաև Գլենդելի «Հայկազյան» դպրոցին անհրաժեշտ գրքեր և ուսումնական ձեռնարկներ տրամադրելու հարցը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության՝ սփյուռքի կրթական հաստատությունների համար գրականության և ուսումնաօժանդակ նյութերի մշակման և տրամադրման ծրագրի շրջանակներում Գլենդելի «Հայկազյան» դպրոցին ապահովել համապատասխան  գրականությամբ և ուսումնաօժանդակ նյութերով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]