Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Apple-ը ներկայացրել է կենդանի նկարներ անող iPhone 6s և iPhone 6s Plus հեռախոսները

Apple-ը ներկայացրել է կենդանի նկարներ անող iPhone 6s և iPhone 6s Plus հեռախոսները

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոներն ավելի արագ են աշխատում, քան նախորդները: Դրանք հնարավոր կլինի պատվիրել սեպտեմբերի 12-ից, իսկ ձեռք բերել սեպտեմբերի 25-ից:  Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Apple-ի պաշտոնական կայքը:

Apple ընկերությունն սեպտեմբերի 9-ին կայացած միջոցառմանը հանրության դատին է ներկայացրել մի քանի նոր արտադրանք. iPhone 6s և iPhone 6s Plus հեռախոսները, iPad Pro պլանշետն ու դրա համար նախատեսված Apple մատիտը, ինչպես նաև հեռուստատեսության ապագա Apple TV սարքը:

iPhone-ները կլինեն արծաթագույն, ոսկեգույն, մոխրագույն ու վարդագույն երանգներով։ Դրանք ունեն մի շարք յուրահատկություններ, մասնավորապես, 3D Touch տեխնոլոգիայով էկրան, երբ ուժգին հպման միջոցով հնարավոր է դիտել նախորդ հղումները: iPhone 6s-ն ու iPhone 6s Plus-ն աշխատում են iOS 9 օպերացիոն համակարգով, դրանք 70 տոկոսով ավելի արագ են, քան նախորդները: Ներկայում iPhone-ի օգտատերերը կարող են iOS 9 օպերացիոն համակարգը ներբեռնել սեպտեմբերի 16-ից: Սմարթֆոններն ունեն կենդանի նկարներ կատարելու հնարավորություն, այսինքն՝ դրանք ֆիկսում են կադրն ու դրանից առաջ ու հետո եղած կադրերը և ստանում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ: Առջևի տեսախցիկը 12 մեգապիկսել է, իսկ դիմայինը՝ 5, համապատասխանաբար, առջևի տեսախցիկով հնարավոր է նկարահանել 4K տեսանյութեր, իսկ դիմայինով՝  720p:

Ամերիկյան շուկայում iPhone 6s-ի արժեքը կտատանվի 649-849 դոլարի սահմաններում՝ կախված հիշողության տարողությունից, iPhone 6s Plus-ը՝ 749-949 դոլարի սահմաններում կլինի:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]