Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը և Քերին քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների մի շարք հարցեր

Լավրովը և Քերին քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունների մի շարք հարցեր

ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը և ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշ հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Ուշադրության կենտրոնում էր Սիրայի հակամարտության կարգավորման խնդիրը, որին հասնելու ուղին, Ժնևի 2012թ. Հունիսի 30-ի կոմյունիկեի համաձայն, Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսությունն է»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում, և հավելել, որ «Սերգեյ Լավրովը կրկին մատնանշել է ահաբեկչական խմբավորումներին միասնական դիմակայելու անհրաժեշտությունը, որոնք զավթել են Սիրիայի տարածքի նշանակալի մասը և սպառնում միջազգային անվտանգությանը, և որոնց հետ պայքարի ծանրությունը կրում է Սիրիայի կանոնավոր բանակը»:

ՌԴ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ քննարկվել են միջազգային օրակարգի և ռուս-ամերիկյան հարաբերությունների այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]