Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՀ-ում Բելգիան և Լյուքսեմբուրգն ստիպված են համաձայնել Հայաստանի ու Իսրայելի հետ. Ժան-Կլոդ Յունկեր

ԱՄՀ-ում Բելգիան և Լյուքսեմբուրգն ստիպված են համաձայնել Հայաստանի ու Իսրայելի հետ. 
Ժան-Կլոդ Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը սեպտեմբերի 9-ին ելույթով է հանդես եկել Ստրասբուրգում` Եվրախորհրդրանի առջև: «Ազնվության, միասնականության և համերաշխության ժամանակն է» խորագիրը կրող ելույթով Յունկերն անդրադարձել է փախստականների հիմնախնդրին` նշելով, որ տարվա սկզբից մոտ 500 հազար մարդ է բռնել Եվրոպա գնալու ուղին: Նրանց մեծամասնությունը փախել է Սիրիայի պատերազմից, Լիբիայում «Իսլամական պետության» ահաբեկչությունից կամ Էրիթրեայում բռնապետությունից: Նրա խոսքով` ամենաշատը փախստականների հիմնախնդիրն ազդել է Հունաստանի վրա, որն ընդունել է 213 հազար փախստական, Հունգարիայի վրա` 145 հազար, և Իտալիայի` 115 հազար փախստական: «Մենք պետք է հիշենք, որ Եվրոպան մի աշխարհամաս է, ուր բոլորս էլ մի օր եղել ենք փախստական: Եվրոպան է, որ այսօր մի կտոր հույս է Միջին Արևելքի և Աֆրիկայի կանանց ու տղամարդկանց համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է նա` կոչ անելով սկսել աշխատանքը փախստականների հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Յունկերը խոսել է նաև Հունաստանի, եվրագոտու և եվրոպական տնտեսության համար նոր սկզբի անհրաժեշտության մասին: Այս մասում Եվրահանձնաժողովի նախագահը, անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամին, ասել է. «Մենք գիտենք, թե որքան կարևոր է Արժույթի միջազգային հիմնադրամը: Բայց եվրագոտու հետ մեկ ձայնով խոսելու փոխարեն Բելգիան և Լյուքսեմբուրգը ընտրելիս ստիպված են համաձայնել Հայաստանի ու Իսրայելի հետ, Իսպանիան հաշվի է նստում Լատինական Ամերիկայի երկրների հետ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]