Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման կերել Է արջի կիսատ թողած սաղմոնից

Օբաման կերել Է արջի կիսատ թողած սաղմոնից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճաշակել Է այն սաղմոնից, որը կիսատ Էր թողել արջը: Ինչպես NBC-ն հաղորդել Է YouTube-ի իր ակաունտում, դա տեղի Է ունեցել Ալյասկայում Running Wild հեռուստաշոուի նկարահանումների շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Հաղորդման ընթացքում հաղորդավար Բեար Գրիլսը նախագահին առաջարկել Է մի կտոր փորձել այն ձկից, որից կերել Էր արջը: Նա բացատրել Է, որ գիշատիչը գերադասում Է ուտել ձկան սոսկ ամենայուղոտ մասերը, իսկ մնացորդները դեն Է նետում: Դրանից հետո Գրիլսը տապակել Է սաղմոնը եւ դրանով հյուրասիրել Օբամային: «Ձուկն ավելի համեղ կլիներ, եթե մենք քրեկերներ ունենայինք»,- նշել Է նախագահը՝ համտես անելով սաղմոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]