1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիայից, Էրիթրեայից եւ Իրաքից առաջին փախստականները ԳՖՀ-ից ժամանել են Ֆրանսիա

Սիրիայից, Էրիթրեայից եւ Իրաքից առաջին փախստականները ԳՖՀ-ից ժամանել են Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից, Էրիթրեայից եւ Իրաքից 200 միգրանտներից բաղկացած խումբը սեպտեմբերի 9-ին Գերմանիայից ավտոբուսներով ժամանել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին ավտոբուսները, որոնց ուղեւորներն ամբողջ գիշերը Մյունխենից ընթացել են Փարիզի ուղղությամբ, նախատեսված վայր են ժամանել տեղական ժամանակով առավոտյան կողմը: Ներկայում նրանց տեղավորում են Շամպան սյուր Սեն ավանի ժամանակավոր ընդունման կենտրոնում:   

Կազմակերպական հարցերի լուծումից հետո, փախստականները, որոնց թվում կան շատ երեխաներ եւ դեռահասներ, կբաշխվեն 2 – 3 մարդ տեղավորող սենյակներում:

Ֆրանսիայի Կարմիր խաչի ավելի վաղ հրապարակված հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 9-ից մինչեւ 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաքի տարածաշրջան կժամանի շուրջ հազար փախստական:   

Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է, որ Ֆրանսիան առաջիկա երկու տարում կընդունի եւս 24 հազար փախստականների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]