1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանցի լուսանկաչուհին իր պարգևը որոշել է կիսել սիրիացի և իրաքցի միգրանտների հետ

Իրանցի լուսանկաչուհին իր պարգևը որոշել է կիսել սիրիացի և իրաքցի միգրանտների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի լուսանկարչուհի Նեուշա Թավաքոլյանը որոշել է հեղինակավոր լուսանկարչական Prince Claus հոլանդական հիմնադրամի կողմից անցկացված մրցույթում հաղթելու առթիվ ստացած մրցանակը կիսել սիրիացի և իրաքցի փախստականների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Թավաքոլյանը մինչ այս գործունեություն է ծավալել նաև Սիրիայում և Իրաքում:

Լուսանկարչուհու մրցանակի արժեքը բավականին մեծ է, և նա որոշել է բավականին շռայլ գտնվել միգրանտների հարցում: «Ինձ համար դժվար է ուրախությամբ վերցնել այդ մրցանակը, երբ տեսնում եմ, թե ինչպիսի թեժ գոտիներում եմ աշխատում ու ինչպես են հազարավոր մարդիկ ապրուստ գտնելու համար լքում իրենց տները»,- ասել է Թավաքոլյանը:   

Prince Claus հիմնադրամի պաշտոնական կայքում էլ նշվում է, որ Նեուշա Թավաքոլյանն իրանցի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարչուհիներից է: Նա կարողացել է համատեղել արվեստն ու ֆոտոլրագրությունն և հրաշալի կերպով ներկայացնել Մերձավոր Արեւելքում բնակվող փախստականների կյանքը, նրանց հոգեկան վիճակն ու զգացմունքները: «Այդ պառճառով ժյուրին միաձայն որոշում է կայացրել, որ այս տարվա «Prince Claus Award» մրցանակին արժանանում է իրանցի երիտասարդ լուսանկարչուհին»,- նշվում է կայքում:

Երիտասարդ լուսանկարչուհին ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել այդ պարգեւի եւ աշխատանքը նման մակարդակով գնահատելու համար եւ շեշտել, որ մտադիր է մրցանակն ու պարգեւը կիսել այն փախստականների հետ, որոնց լուսանկարել է: «Մտադիր եմ ստացածս մրցանակն ու պարգեւը կիսել այն սիրիացի եւ իրաքցի փախստականների հետ, որոնց ես լուսանկարել եմ»,-հայտարարել է լուսանկարչուհին: Հիմնադրամից հայտարարել են, որ նկարչուհու դրամական պարգեւը կազմում է 112000 եվրո: Նեուշա Թավաքոլյանը հայտարարել է, որ այդ գումարից 100.000 եվրոն կնվիրաբերի փախստականներին: «Prince Claus Awards»-ը միջազգային լուսանկարչական ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում. այն տրվում է 1997թ-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]