Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավստրալիան ավիահարվածներ կհասցնի Սիրիայում ԻՊ-ի զինյալների դիրքերին

Ավստրալիան ավիահարվածներ կհասցնի Սիրիայում ԻՊ-ի զինյալների դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները կմասնակցեն Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 9-ին հայտարարել է երկրի վարչապետ Թոնի Էբոտը:

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշում է ընդունել դրական պատասխան տալ այդ ռազմական գործողությանը միանալու ԱՄՆ-ի խնդրանքին:

Ներկայում Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերի Մինհադ ռազմակայանում տեղակայված է Ավստրալիայի ութ ինքնաթիռ եւ օդուժի 400 մարդուց բաղկացած ստորաբաժանում: Մինչ այժմ այդ ինքնաթիռները ԻՊ-ի դիրքերին հարվածներ էին հասցնում միայն Իրաքի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]