1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լաս Վեգասի օդանավակայանում 14 մարդ է տուժել ինքնաթիռում հրդեհի բռնկման հետեւանքով

Լաս Վեգասի օդանավակայանում 14 մարդ է տուժել ինքնաթիռում հրդեհի բռնկման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 14 մարդ է տուժել սեպտեմբերի 8-ին Լաս Վեգաս քաղաքի (Նեւադայի նահանգ) օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտում British Airways ավիաընկերության ինքնաթիռի բռնկման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:

«Քաղաքի հիվանդանոցներ է տեղափոխվել 14 մարդ, որոնք վնասվածքներ են ստացել: Իշխանությունները նշում են «աննշան վերքերի» մասին, քանի որ վնասվածքների մեծ մասն ստացվել է փչովի շարժասանդուղքներով ուղեւորների արտակարգ տարհանման ժամանակ»,- նշել է հեռուստաալիքը:

Ականատեսների խոսքով՝ հրդեհն սկսվել է այն պահին, երբ ինքնաթիռը մտնում էր թռիչքային գոտի: «Առայժմ անհայտ պատճառներով բռնկել է օդանավի ձախ շարժիչը: Անձնակազմը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի կանխվի կրակի հայտնվելն ինքնաթիռի սրահում»,- հաղորդում է CNN-ը:

Ինքնաթիռում եղել է 159 ուղեւոր եւ անձնակազմի 13 անդամ: Boeing-777 ինքնաթիռը պետք է թիվ 2276 չվերթով մեկներ Լոնդոնի Գետվիկ օդանավակայան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]