Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սյունիքի մարզպետը Կապանում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Սյունիքի մարզպետը Կապանում անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում սեպտեմբերի 8-ին կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետն ընդունել է 34 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել է քսանհինգ, աշխատանքի տեղավորման՝ յոթ, բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման հարցերով՝ մեկական  քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից քսաներեքին տրվել է դրական լուծում, երկուսն ուսումնասիրության ընթացքում են:

Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները:  Մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման վերաբերյալ դիմումները և ներկայացնել համապատասխան առաջարկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]