1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ապագայի երկիրը» ֆիլմը գլխավորել Է ամռանը Հոլիվուդի ամենավնասաբեր ժապավենների վարկանիշը

  «Ապագայի երկիրը» ֆիլմը գլխավորել Է ամռանը Հոլիվուդի ամենավնասաբեր ժապավենների 
վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապագայի երկիրը» ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել Է Ջորջ Քլունին, դրամարկղային մուտքերի չափերի ցուցանիշով գլխավորել Է Հոլիվուդի ամառային այս տարեշրջանի ամենաչհաջողված ժապավենների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կինոնկարի ստեղծողը՝ Walt Disney Company կինոընկերությունը, դրանից մինչեւ 150 մլն դոլարի չափով վնասներ կկրի»,- նշել Է Քեյ Թի Էլ Էյ հեռուստաալիքը:  

Ձախողվածների վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնվել Է ռեժիսոր Ջոշ Թրանքի «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմը՝ Marvel կոմիքսների աշխարհից: Հաշվարկների համաձայն՝ 20th Century Fox ստուդիան դրա տապալումից կկորցնի 100 մլն դոլար:

Անհաջողակների առաջին եռյակը եզրափակում Է Sony Pictures կինոընկերության «Պիկսելներ» անիմացիոն ֆիլմը: Ժապավենն սպառնում Է վնաս հասցնել 75 մլն դոլարի չափով:

Չորրորդ դիրքում բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի «Ա.Ն.Կ.Լ. գործակալները» ֆիլմն Է: Warner Bros. ստուդիան վտանգում Է դրա տապալումից կորցնել 70-ից մինչեւ 80 մլն դոլար:

Հնգյակը եզրափակում Է ռեժիսոր Քեմերոն Քրոուի «Ալոխա» ռոմանտիկ կատակերգությունը: Դրա ներդրողները՝ Sony Pictures-ը եւ   20th Century Fox-ը, կարող են 65 մլն դոլարի վնասներ գրանցել:

Սակայն Հոլիվուդի եկամուտները, որոնք ստացվել են ընթացիկ ամառային տարեշրջանում, բազմակի գերազանցել են այդ վնասները: Ընդհանուր առմամբ 2015 թվականին դրամարկղային մուտքերը չափերով երկրորդն են դարձել ԱՄՆ-ի կինոարտադրության պատմության մեջ:

Եկամուտների վարկանիշը գլխավորել Է ամերիկացի ռեժիսոր Քոլին Թրեւորոուի «Յուրայի շրջանի աշխարհը» ֆիլմը: Դրա ստեղծողը՝ Universal կինոընկերությունը, դրամարկղային մուտքեր Է գրանցել 1,6 մլրդ դոլարի չափով: Երկրորդ հորիզոնականում «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմն Է, որի դրամարկղային մուտքերը կազմել են 1,4 մլրդ դոլար: Երրորդ տեղում «Գլուխկոտրուկ»-ն Է՝ 735,8 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]