Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելգիացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բելգիացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոտը նշել է, որ իրենք, առաջիկայում այցելելով Լեռնային Ղարաբաղ, որոշակի առաքելություն ունեն իրականացնելու։  «Մենք համատեղ ուժերով պետք է որոշակի խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք»,- ասել է Ժյուլի դը Գրոտը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]