Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի հատուկ ուժայինները ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք

Թուրքիայի հատուկ ուժայինները ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հատուկ ուժայինները Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալներին բռնելու նպատակով ցամաքային ճանապարհով ներխուժել են Հյուսիսային Իրաքի տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրքական զինուժը նշել է, որ Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում 16 զինվորի կյանք խլած հարձակումն իրականացրած քուրդ զինյալները փախել են Հյուսիսային Իրաք: Նրանց հայտնաբերելու և չեզոքացնելու նպատակով հատուկ ուժայինների երկու խումբ մտել է Հյուսիսային Իրաք: Նրանց օդից աջակցել են նաև ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի կառավարության ներկայացուցիչներից մեկը AFP-ին հայտնել է, որ սա թուրքական զինուժի կողմից իրականացված կարճատև միջոցառում է, որի նպատակն է քուրդ զինյալներին փախչել թույլ չտալը:

Սեպտեմբերի 8-ի առավոտյան Դիարբեքիրից օդ բարձրացած 35 միավոր F-16 և 18 միավոր F-4 տեսակի ռազմական ինքնաթիռները նախապես որոշված 20 թիրախի վրա 130 ռումբ են արձակել: Նախնական տվյալներով, սպանվել է 40 քուրդ զինյալ:

Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գավառում PKK-ի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալներվ, զոհվել է 16 թուրք զինվոր, ևս 6-ը վիրավոր են: Այս տարածքում թուրքական զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել, որոնց մասնակցում են նաև ռազմական ինքնաթիռներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]