Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Haier-ը երկհարկանի լվացքի մեքենա Է ցուցադրել

Haier-ը երկհարկանի լվացքի մեքենա Է ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IFA-2015 ցուցահանդեսում Haier ընկերության ներկայացրած լվացքի երկբաք  մեքենան պարգեւ Է ստացել սպիտակեղենի լվացման բնագավառում տեխնիկական նորաստեղծությունների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Haier-ի թողարկած մամուլի տեղեկագրում:

Սարքի կառուցվածքը թույլ Է տալիս սպիտակեղենը բեռնել միանգամից երկու թմբկագլաններում, ընդ որում յուրաքանչյուրի համար կարելի Է առաջադրել լվածքի իր ծրագիրը: Այսպիսով, կարելի Է միաժամանակ լվանալ սպիտակ եւ գունավոր իրեր. բամբակ եւ բուրդ: Վերին թմկագլանի բեռնվածքը 4 կիլոգրամ Է, ստորինինը՝ 8 կիլոգրամ: Մեքենայի գաբարիտներն են 128 x 60 x 60 սանտիմետր:       

Haier-ի մեքենան կարելի Է կառավարել ինչպես սենսորային վահանակով, այնպես Էլ սմարթֆոնով կամ պլանշետով:

Տեխնիկական նորաստեղծությունների համար պարգեւը շնորհվում Է ինը կատեգորիաներում, այն սահմանել են IDG ընկերությունը եւ Գերմանիայի առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիան: IFA-ի ցուցահանդեսը տեղի Է ունենում սեպտեմբերի 4-ից մինչեւ 9-ը Բեռլինում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ