Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է 5 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է 5 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի առաջին օրերի համեմատ բարձր է հինգ սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2015 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ, Սեւանա լճի մակարդակը ծովի մակարդակից 1900 մետր 32 սանտիմետր բարձրության վրա է` նախորդ տարվա սեպտեմբերին գրանցված 1900 մետր 27 սանտիմետրի համեմատ:

Ոռոգման եւ էներգետիկ նպատակներով Սեւանա լճից այս տարվա ընթացքում բաց է թողնվել 163 միլիոն 126 հազար  խորանարդ մետր ջուր: Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ տեղափոխված ջուրն այս տարկա ընթացքում կազմել է 82 միլիոն խորանարդ մետր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]