1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շատվանում կարտոֆիլի ցանքերի առաջին հեկտարներն ապահովել են միջին բերքատվություն

Շատվանում կարտոֆիլի ցանքերի առաջին հեկտարներն ապահովել են միջին բերքատվություն

ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ութ հեկտար ցանքերում ավարտվել է վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը, որտեղ մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 20-22 տոննա: Մնացած 184 հեկտար ցանքերում բերքահավաքը կսկսվի սեպտեմբերի վերջերին կամ հոկտեմբերի սկզբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը, բերքը հիմնականում իրացվել է տեղում, 150 դրամով:

«Տարին անչափ դժվար եղավ երկրագործների համար: Տեւական երաշտի ու եղանակային անբարենպաստ պայմաններում մարդիկ ստիպված էին իրենց ցանքերը ոռոգել նախատեսվածից ավելի վաղ, քանի որ կարտոֆիլի բնական աճը խաթարվել էր: Ոռոգման ու սնուցման արդյունքը դրական եղավ: Կարծում եմ, որ կարտոֆիլի մնացած ցանքերը եւս կապահովեն միջին բերքատվություն, թեեւ առանձին հատվածներում կունենանք նաեւ բարձր ցուցանիշներ: Մնում է, որ շուկայում իրացման գների ներկա մակարդակը պահպանվի»,-նշեց գյուղապետը:

Շատվանում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Ըստ համայնքի ղեկավարի, գարու արտերի մեկ հեկտարից հավաքվել է 800-1000 կիլոգրամ, ցորենի արտերի մեկ հեկտարից` մինչեւ 2 տոննա բերք: «Տարին անհաջող ստացվեց նաեւ հացահատիկի արտադրության համար: Միայն այն ցանքերը, որոնք ոռոգվեցին ու սնուցվեցին, պահովեցին մինչեւ 4 տոննա բերքատվություն, որոնք, սակայն, ընդհանուր ցանքերի մեջ քիչ մասն են կազմում: Այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել աշնանացանի համար, եւ մեր երկրագործները սկսել են աշնանացանը, որը կհասցնեն մինչեւ 400 հեկտարի»,-հավալեց Լյովա Աբրահամյանը: Սեպտեմբերի 8-ի դրությամբ, Շատվանում արդեն կատարվել է մոտ 10 հեկտար աշնանացան:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]