Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Ապրիլ

«Լենդ Ռովեր»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 8-ին` ժամը 03.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` Չկալովկա գյուղի մոտակայքում, «Լենդ Ռովեր» մակնիշի (վարորդ` 1989թ. ծնված Վ. Մ.) 48 TV 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Վ. Մ.-ը տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ջրափրկարարները լճից դուրս են բերել ավտոմեքենան: 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ