Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դամասկոսում ցուցադրվում են Պալմիրայից փրկված արձանները

Դամասկոսում ցուցադրվում են Պալմիրայից փրկված արձանները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում բացվել է հնագույն Պալմիրա քաղաքին նվիրված ցուցադրություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով SANA-ն, «Պալմիրայից Դամասկոս» խորագիրը կրող ցուցադրության կենտրոնում Զենոբիա թագուհու արձանն է։ Նրա կառավարման տարիներին Պալմիրան դարձել է ինքնուրույն պետության մայրաքաղաք, որը ներառել է Սիրիան, Փոքր Ասիան և Եգիպտոսը։ Թանկարժեք քանդակը հաջողվել է փրկել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:

Սիրիայի զբոսաշրջության նախարարի խոսքով՝ այդ ցուցադրության գլխավոր նպատակը Պալմիրայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ուշադրություն գրավելն է։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը բավարար չափով չի գործում՝ հնագույն քաղաքը ծայրահեղականներից պաշտպանելու համար:

Այս տարվա մայիսի 5-ին «Իսլամական պետության» գրոհայինները զավթել էին հնագույն Պալմիրա քաղաքը եւ ոչնչացրել քաղաքի մշակութային վայրերը: Պալմիրան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Քաղաքի կառուցումը թվագրվում է մ.թ.ա. 1-2-րդ դարերով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]