Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Ըմբիշ Միհրան Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհարն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հարությունյանը մենամարտում էր հոնդուրասցի Ջեֆրի Բենիտո Մեհիայի հետ և առանց մեծ դժվարության հաղթեց նրան: Հայ ըմբիշն առավելության հասավ 9:0 հաշվով: Հարությունյանի հաջորդ մրցակից 1/16 եզրափակչում կլինի Մաթիաս Վլադիմիրը:

Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը կմենամարտեն նաև աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]