Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանը զորավարժությունների անցկացման մասին պետք է հայտարարեր նախապես, ինչը չի արել. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանը զորավարժությունների անցկացման մասին պետք է հայտարարեր նախապես, ինչը չի 
արել. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցել միջազգային պայմանագրերով զորավարժությունների անցկացման համար ընդունված սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով հայկական կողմը դրանց մասին հայտարարել է ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով: Հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանինն է:

  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի հարցին` «Սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Արդեն ս.թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա այդ զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Զուգահեռաբար, ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-ից 13-ը այդ երկրում նույնպես կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65.000 հազար մարդ անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ և այլն: Արդյոք կա՞ն միջազգային մեխանիզմներ` զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և դրանց թափանցիկությունն ապահովելու համար, Տոնոյանը նման պատասխան է տվել.

«Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և' Հայաստանը, և' Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև  9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը, կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-ներ կամ մինչև 250  ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ և ավելի տրամաչափի) ներառող որևէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, ապա դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ: 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում տվյալ սահմանաչափերը, այնուամենայնիվ, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով դրանք ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, ապա, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: Ուստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի կողմից որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]