Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Դեմկուսից նախագահական ընտրարշավին միացել Է նաեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսորը

ԱՄՆ-ի Դեմկուսից նախագահական ընտրարշավին միացել Է նաեւ Հարվարդի համալսարանի պրոֆեսորը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանի դասախոս, իրավունքի պրոֆեսոր Լոուրենս Լեսինգը հայտարարել Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Politico -ին, նրան հաջողվել Է Համացանցի միջոցով 1 մլն դոլար հավաքել իր ընտրարշավի հիմնադրամում:

«Անհրաժեշտ Է խոստովանել, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի աշխատում: Սա փակուղային իրադրություն Է: Անհրաժեշտ Է իրադրությունը փոխելու միջոց գտնել»,-հայտարարել Է նա: Ընդսմին Լեսինգը նշել Է, որ պետության ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու դեպքում ինքն ընտրարշավների ֆինանսավորման բարեփոխում կանցկացնի, ինչից հետո պաշտոնաթող կլինի եւ լիազորությունները կփոխանցի փոխնախագահին:

Լեսինգից բացի, դեմոկրատներից նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին հայտարարել են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սենատոր-սոցիալիստ Բեռնի Սանդերսը, Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛ Մելլին եւ Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինկոլն Չաֆին, Վիրջինիայի նահանգից նախկին սենատոր Ջիմ Ուեբը: Եվս մեկ հնարավոր հավակնորդ՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, առայժմ որոշում չի ընդունել:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին Հանրապետական կուսակցությունից հայտարարել են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, մուլտիմիլիարդատար Դոնալդ Թրամփը, Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Քառլի Ֆիորինան, ինչպես նաեւ նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը:

Միացյալ նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերին: Եկող տարվա հուլիսին Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունները կընտրեն իրենց թեկնածուներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am