Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մադրիդի «Ռեալ»-ը 1 միլիոն եվրո կնվիրաբերի Իսպանիա գաղթած փախստականներին օգնելու համար

Մադրիդի «Ռեալ»-ը 1 միլիոն եվրո կնվիրաբերի Իսպանիա գաղթած փախստականներին օգնելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը մեկ միլիոն եվրո կնվիրաբերի  Իսպանիա գաղթած  փախստականներին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռեալ Մադրիդ»-ի պաշտոնական կայքը:

Ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ,  հավատարիմ մնալով բարեգործական իր առաքելությանն, ակումբը նման որոշում է կայացրել այն մարդկանց օգնելու համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները պատերազմի ու մահվան սպառնալիքների պատճառով։

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։ Նրանք քննարկել են այս նվիրաբերության հարցը և այլ միջոցներ, որոնցով ակումբը կարող է օժանդակել Իսպանիա ներգաղթածներին օգնելու համար։ 

Այդ միջոցների հաշվին կիրականացվեն  բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, որոնք հիմնականում կենտրոնանալու են երիտասարդների կարիքների վրա։ Ակումբը նաև իր ենթակառուցվածքների ու սպորտային գույքի որոշ մասը հասանելի կդարձնի Հատուկ կոմիտեի համար, որը համակարգում է ներգաղթյալների ընդունման գործընթացը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]