Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաթումում տոնելու են Քաղաքի օրը՝ «Բաթումոբա-2015»-ը

Բաթումում տոնելու են Քաղաքի օրը՝ «Բաթումոբա-2015»-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-6-ին Բաթումում նշելու են Քաղաքի օրը՝ «Բաթումոբա-2015»-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Բաթումում Քաղաքի օրը նշվում Է ամեն տարի: Այս տարի քաղաքային մունիցիպալիտետն այցելուներին կառաջարկի տարատեսակ ժամանցային ծրագրեր՝ նկատի ունենալով ինչպես մեծահասակներին, այնպես Էլ երեխաներին:

Տոնակատարությունը կսկսվի «Բաթում. անցյալը եւ ապագան» խորագրով խորհրդաժողովով, որը ժամը 11:00-ին կանցկացվի Բաթումի համալսարանում: Մեկ ժամ հետո Մեմեդ Աբաշիձեի փողոցում կբացվի բիզնես-ցուցահանդես:

Միաժամանակ կսկսվի Աջարիայի գյուղերի ֆոլկլորային եւ գաստրոնոմիական ավանդույթների փառատոնը: Այն կրելու Է «Գանդագանա»  անվանումը եւ կտեւի երկու օր:

Ժամը 15:00-ին Մեմեդ Աբաշիձեի փողոցում կսկսվի փողային նվագախմբի երթը:

Հին ծառուղում գտնվող շախմատի ակումբում երեկոյան առաջարկվում Է մասնակցել շախմատի զգեստավորված խաղին: Շախմատային ֆիգուրները կլինեն խաղացողներն իրենք, ովքեր վերազգեստավորվելու են համապատասխան հագուստներով, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բաթումի քաղաքապետարանին:

Մայիսի 6-ի զբոսայգու մոտ կցուցադրվի «Տոնը կախարդական դղյակում» մանկական ներկայացումը, իսկ ժամը 18-00-ին Դումբաձեի փողոցում տեղի կունենա «Բաթումոբա-2015»-ի պաշտոնական բացումը:

Բաթումի երաժշտական կենտրոնում 20:00-ին կցուցադրեն համաշխարհային կինոերաժշտության գլուխգործոցները՝ երաժիշտ եւ դիրիժոր Նիկա Մեմանիշվիլիի կատարմամբ:

Ազբուկի աշտարակի մերձակայքում երեկոյան կկայանա ժամանակակից երաժշտության համերգ:

«Բաթումոբա-2015»-ի տոնակատարության երկրորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Դումբաձեի փողոցում երեկոյան ժամը 17:00-ից մինչեւ 18:00-ն կկազմակերպեն պարահանդեսային պարեր:

Երեկոյան ծրագրված են Մնջախաղի թատրոնի, Մատների թատրոնի ներկայացումները եւ պոետների մասնակցությամբ միջոցառումը, ինչպես նաեւ Գալա համերգը՝ Սոֆո Խալվաշիի, Մեբո Նուցուբիձեի, Լաշա Գլոնտիի եւ վրացի ճանաչված այլ կատարողների մասնակցությամբ:

 

Լուսանկարը`  Sputnik


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]