Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեպարդիեն ցանկանում Է Ֆրանսիայում վաճառել ամբողջ ունեցվածքը եւ մեկնել Բելառուս

Դեպարդիեն ցանկանում Է Ֆրանսիայում վաճառել ամբողջ ունեցվածքը եւ մեկնել Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Le Figaro TV Magazine հանդեսում հրապարակված հարցազույցում խոստովանել Է, որ ցանկանում Է վաճառել Ֆրանսիայում իրեն պատկանող ամբողջ ունեցվածքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ ֆրանսիայում ամեն ինչ կվաճառեմ: Ես այլեւս չեմ ցանկանում լինել այդ երկրի մի մասը՝ նույնիսկ հաշվի առնելով, որ սիրում եմ ֆրանսիացիներին, բացի այն լրագրողներից, որոնք ծառայում են կառավարությանը»,- հայտարարել Է Դեպարդիեն:  

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտեղ Է նա ապրելու, Դեպարդիեն ասել Է, թե այս պահին արդեն ապրում Է Իտալիայում, բայց հեռանկարում պատրաստվում Է բնակվել Բելառուսում, եւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ մարդ Է»: 

Դերասանը նաեւ նշել Է, որ իրեն դուր չեն գալիս այն հեռանկարները, որոնք սպասում են միասնական Եվրոպային:

«Ղեկավարները, որոնք իշխանության գլուխ են կանգնած Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում® Այդ ամենն ինձ դուր չի գալիս: Եվրոպան խնդիրներ ունի միգրանտների եւ ֆերմերների հետ® Ինձ դուր չի գալիս նրա քաղաքական գործիչների քամահրանքը: Ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի»,- հավելել Է Դեպարդիեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]