Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը

Հայաստանը  վերջին հրաժեշտը տվեց մեծ բարերարին. տեղի ունեցավ Վահագն Հովնանյանի 
հոգեհանգստի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի արարողությունը: Հովհանյանի  հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, մտավորականներ, հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու մեծ բարերարին:

Լրագրողների հետ զրույցում հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն ընդգծեց, որ շատ մտերիմ է եղել Հովհանյանի և նր ընտանիքի հետ: Դերասանի խոսքով՝ իր՝ Վահագնի թաղամասում բնակություն հաստատելու առաջին շարժառիթը եղել է հենց Վահագն Հովհանյանը, ով եղել է դերասանի հարևանը: «Չեմ կարող եմ չասել, որ ավելի պայծառ մարդ շատ վաղուց ես չեմ տեսել:  Մեր տները միմյանց շատ մոտ են, և մենք ակտիվ հարևանություն ենք արել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Թոխատյանը:

Թոխատյանի խոսքով՝ Վահագն Հովնանյանն ամեն ինչում էր պայծառ: «Նա շատ էր սիրում Հայաստանը, իր ընտանիքը, իր թոռնիկներին: Երգն էլ միշտ նրա շուրթերին էր: Նրան կարելի էր յուրաքանչյուր հարցով դիմել՝ աղ ուզելուց մինչև ավելի լուրջ հարցերով խորհրդակցելու համար»,- եզրափակեց դերասանը:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի այն նվիրյալ զավակներից էր, որի բարեգործությունները հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: «Ես կարծում եմ, որ ոչ միայն պետք է ցավակցենք, այլ  բոլորս պետք է մի փոքր  Հովնանյան լինենք»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հովնանյանների հիմնադրամը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություն անել հիմնադրամին:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքում: 1959թ. հիմնել է (եղբայրների հետ) «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան (եղել է փոխնախագահ), 1969թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ Գործունեության ծավալների աճելուն պես, ընկերությունը ճյուղավորվեց եւ ստեղծվել են մի քանի դուստր ընկերություններ՝ «V.S. Hovnanian Group», «Adelfia Water Company», «Adelfia Sewer Company», «Hovnanian Realty», «Clear Title Agency» եւ «Grandview Cable»։ 1985 թվականին Հովնանյանը որդու՝ Շանթի հետ նախաձեռնեց հաճախականության լայն ընդգրկումով հեռահաղորդակցության ընկերություն, հիմնելով «Cellular Vision» կորպորացիան, որը հետագայում վերանվանվեց «SpeedUS» կորպորացիայի։ «Հովնանյան Ինթերնեյշնլ» (1998 թվականից) եւ «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն է: Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլեւելյան հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։

2000 թվականին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։

Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ էր։

1998թ. Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]