Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամառը Շիրակում գրանցվել է հրդեհների թվի աննախադեպ աճ

Ամառը Շիրակում գրանցվել է հրդեհների թվի աննախադեպ աճ

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային աննախադեպ շոգը «թեժ» էր շիրակցի հրշեջ-փրկարարների համար: Ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակում գրանցված բարձր ջերմաստիճանը մարզի մի շարք տարածքներում հրդեհների պատճառ դարձան: Այս տարի ամառային սեզոնին մարզում արձանագրված հրդեհների դեպքերն աննախադեպ էին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ դեպքերի թիվը մոտ 3 անգամ ավելի է եղել: Հիմնականում եղել են խոտածածկ տարածքների հրդեհներ: Եթե անցած տարի հուլիսին մարզում արձանագրվել էր հրդեհի 18 դեպք, ապա այս տարի 48-ը, իսկ օգոստոսին՝ անցած տարվա 56-ի փոխարեն, այս տարի արձանագրվել է հրդեհի 85 դեպք: Միայն օգոստոսի 15-ին մարզում գրացվել է հրդեհի 15 դեպք, որից ամենամեծն Անիի տարածաշրջանի Խարկով գյուղում տեղի ունեցած հրդեհի դեպքն էր, որն ընդգրկել էր մոտ 500 հա տարածք: «Այս տարի գրանցված աննախադեպ շոգը նպաստեց հրդեհների դեպքերի ավելացմանը: Դրան նաև նպաստում էին գյուղացիների կողմից բեքահավաքից հետո մնացած խոտի այրման երևույթները, ինչն անթույլատրելի է: Շատ դեպքերում, այս պատճառով, մեծ տարածքներ են այրվել: Նման դեպքեր եղել են մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում»,-նշեց Մարատ Սարիբեկյանը:

Այս տարի մարզում ջրահեղձման դեպքեր չեն եղել, ինչպես միշտ արձանագրվել են կենցաղային դեպքեր, բայց ինչպես վստահեցրեց մարզի փրկարարական վարչության պետը, արձագանքումը՝ համետական առումով, ավելի է հեշտացել՝ մայիսից մարզում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի շնորհիվ: «Եթե առաջ մենք դեպքերի մասին տեղեկանում էինք Երևանից, այսօր արդեն տարածաշրջանի «911» զանգերն անմիջապես գալիս են Գյումրի, ինչը ժամանակային առումով հեշտացնում է աշխատանքը և մենք թանկագին րոպեները շահում ենք»,-նշեց Մարատ Սարիբեկյանն ավելացնելով, որ այս պահին դեռ առկա է Գյումրիում 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ստեղծման հարցը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]