Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դոմոդեդովո»-ում բռնկած հրդեհը խախտել Է օդանավակայանի բնականոն աշխատանքը

«Դոմոդեդովո»-ում բռնկած հրդեհը խախտել Է օդանավակայանի բնականոն 
աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում բռնկած հրդեհը խախտել Է նրա բնականոն աշխատանքը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում, օդանավակայանից տարահանվել Է ավելի քան 3 հազար մարդ: ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավակայանում մալուխների բռնկում Է տեղի ունեցել օդակայարանի շենքի խարսխահարկի ուղեբեռների բաժանմունքի մալուխային անցուղիներում՝ 20 քառակուսի մետր մակերեսի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ պատահարի պատճառով «Դոմոդեդովո»-ից ինքնաթիռների թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվում: Ինքնաթիռների ժամանման համար օդանավակայանն աշխատում Է առանց սահմանափակումների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավակայան Է ուղարկել հատուկ տեխնիկա՝ ծխահեռացման մեքենաններ:

Ըստ վերջին տվյալների՝ օդանավակայանում բռնկած հրդեհը հաջողվել Է ամբողջությամբ մարել, այն վերսկսում Է աշխատել կանոնավոր ռեժիմով:

 

Լուսանկարը` instagram.com/Lady Liya


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]