Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման դարձել Է անդրբեւեռային շրջան այցելած ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը

Օբաման դարձել Է անդրբեւեռային շրջան այցելած ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման մտել Է պատմության մեջ որպես ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել Է Միացյալ Նահանգների՝ անդրբեւեռային շրջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի «թիվ մեկ ինքնաթիռը» վայրԷջք Է կատարել Բեւեռային շրջագծից այն կողմ գտնվող Քոցեբու բնակավայրում: ԱՄՆ-ի Մարդահմարի բյուրոյի տվյալների համաձայն՝ 2010 թվականի դրությամբ այնտեղ բնակվում Էր մոտավորապես 3,2 հազար մարդ:

Պետության ղեկավարը կհանդիպի տեղացի բնակիչների հետ եւ նրանց կպատմի այնպիսի հեռավոր քաղաքների համապետական օգնության ծրագրերի մասին, ինչպիսին Քոցեբուն Է:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Օբաման այսպես Է ավարտում իր եռօրյա ուղեւորությունն Ալյասկա, որի ընթացքում նա, մասնավորապես, բարձրացել Է սառցադաշտ եւ մասնակցել վայրի բնության մեջ գոյատեւմանը նվիրված հեռուստաշոուին:

Նախագահը Վաշինգտոն կժամանի արդեն սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]