Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվան խոստացել Է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Մոսկվան խոստացել Է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Մոսկվան պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ: Ընդսմին, ինչպես նշել են գերատեսչությունում, պատասխան միջոցները կարող են «հայելային» չլինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ում չպետք Է պատրանքներ լինեն առանց իր համար բացասական հետեւանքների այդ գիծը շարունակելու հնարավորության առնչությամբ: Մեր կողմից կհետեւեն պատասխան միջոցներ, ընդ որում՝ պարտադիր չԷ, որ դրանք «հայելային» լինեն»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական այն ընկերությունների նկատմամբ, որոնք կասկածվում են Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Սիրիայի վերաբերմամբ չտարածման մասին ամերիկյան օրենքը խախտող գործունեության մեջ: Համապատասխան ցանկը զետեղված է Federal Register կառավարական հրատարակության մեջ:

Ցուցակում ներառված ձեռնարկությունների թվում են Տուլայի սարքաշինության կոնստրուկտորական բյուրոն, Նովոսիբիրսկի գիշերային տեսունակության սարքերի եւ էլեկտրոնային-օպտիկական վերափոխիչների «Կատոդ» արտադրողը, «Ռոսօբորոնէքսպորտը», ՄիԳ ինքնաթիռաշինական կորպորացիան եւ ուրիշներ:

Նոր ցուցակում ընկերություններ կան Իրանից, Չինաստանից, ԿԺԴՀ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Սիրիայից, Սուդանից եւ Թուրքիայից:

Ինչպես պարզաբանվում է, ԱՄՆ-ի նախարարություններին ու գերատեսչություններին կարգելվի գնման պարտավորագրեր կնքել այդ ընկերությունների հետ եւ որեւէ նյութական աջակցություն եւ օգնություն ցուցաբերել դրանց: Բացառություններ կարող են արվել միայն ԱՄՆ-ի պետքարտուղարի թույլտվությամբ:

Պատժամիջոցներն ուժի մեջ են մնում երկու տարի, եթե ժամկետը չփոփոխվի պետքարտուղարի որոշմամբ: Չտարածման մասին օրենքը, որի վրա են հիմնված պատժամիջոցները, 2000 թվականին կիրառվել է Իրանի նկատմամբ: 2005 թվականին այդ երկրին միացել է Սիրիան, իսկ 2006-ին՝ ԿԺԴՀ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]