Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին

Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը շնորհավորել է Լևոն Արոնյանին` Սենթ-Լուիսում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Շախմատային աշխարհն ավելի լավն է, երբ Արոնյանը լավ է խաղում: Շնորհավորում եմ Լևոն Արոնյանին Սենթ Լուիսում տոնած հաղթանակի կապակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպարովը գրառրել է «Թվիթերի» իր էջում:

Հայկական շախմատի առաջատար, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում: «Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկության վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով: 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]