Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայում բացվում է գրքի միջազգային ցուցահանդեսը, որի հատուկ հյուրերի թվում է Հայաստանը

Մոսկվայում բացվում է գրքի միջազգային ցուցահանդեսը, որի հատուկ հյուրերի թվում է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին կմասնակցեն աշխարհի 30 երկրների 400-ից ավելի ռուսական եւ արտասահմանյան հրատարակություններ, սեպտեմբերի 2-ին կբացվի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի թիվ 75 տաղավարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տոնավաճառի մամուլի ծառայությանը:

«Ցուցահանդես-տոնավաճառը կդառնա Գրականության տարվա գլխավոր իրադարձություններից մեկը: 30 երկրների 400-ից ավելի ռուսաստանյան եւ արտասահմանյան հրատարակություններ ավանդաբար կներկայացնեն գեղարվեստական, մանկական, ուսումնական, գիտահանրամատչելի, տեղեկատու-հանրագիտարանային գրականության լավագույն նմուշները»,- հաղորդել է մամուլի ծառայությունը:

Տոնավաճառի շրջանակներում կանցկացվի ավելի քան 500 միջոցառում, ներառյալ հանդիպումներ ճանաչված գրողների, նոր գրքերի հեղինակների, դերասանների, ռեժիսորների, քաղաքական գործիչների ու մարզիկների հետ: Ցուցահանդեսի առաջին օրը կկայանա «Տարվա գիրքը» ամենամյա ազգային մրցույթի արդյունքների ամփոփումը:

Ցուցահանդեսի հատուկ հյուրերն են Հայաստանը, Սերբիան եւ Իրանը: Այս տարի Հայաստանը Մոսկվայի միջազգային ցուցահանդեսում ներկայացնում է գրքեր՝ նվիրված Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր տաղավարի մերձակա բեմահարթակին բանաստեղծական ընթերցումների եւ այլ միջոցառումների շարքում տեղի կունենան Հայաստանի, Սերբիայի եւ Իրանի ավանդական մշակույթը ներկայացնող երաժշտական խմբերի համերգները:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 6-ը: Դրա կազմակերպիչների կանխատեսմամբ՝ այն կայցելի առնվազն 100 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]