Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ-Լուիսի ուժեղագույն մրցաշարում

Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ-Լուիսի ուժեղագույն մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում անցկացվող ուժեղագույն մրցաշարում:

«Սինքֆիլդի գավաթ»-ի խաղարկության վերջին տուրում Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով և պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր Արոնյանը դարձավ այս մրցաշարի հաղթողը:

Մեր շախմատիստի մրցակիցներն էին ՝ Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Ալեքսանդր Գրիշչուկը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցաշարը մեկնարկել էր օգոստոսի 23-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]