1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը գտնվում է Արցախում

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը գտնվում է Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ժողովրդավարական կուսակցության հրավերով այս օրերին Ստեփանակերտում են Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և Եվրախորհրդարանի, ԵԱԴ անդամ Ջորդի Սեբաստիան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺԿ լրատվական ծառայությունից, ԵԱԴ պատվիրակությունն իր հանդիպումները մեկնարկել է այսօր՝ Արցախի պետական համալսարանում, որտեղ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի համար դասախոսությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի անդամ Ջորդի Սեբաստիան:

«Ինչպե՞ս լուսաբանել բնականոն կյանքը հակամարտության պայմաններում» թեմայով զեկույցում Ջորդի Սեբաստիան, մատնանշելով ԼՂ օրինակը, ընդգծել է, որ չնայած գոյություն ունի հակամարտության խնդիր՝ Արցախը կոնֆլիկտ չէ, և լուսաբանելիս շեշտադրում պետք է արվի առավելապես խաղաղ կյանքին, ձեռք բերված ժողովրդավարական արժեքներին, արժեքավոր պատմամշակութային ժառանգությանը և հարուստ խոհանոցին: Զեկուցողը առաջարկել է  մշակել տեղեկատվական ոլորտի ռազմավարություն, ինչը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել Արցախի առավելություններն ու ձեռքբերումները, դրանով իսկ մեծացնելով երկրի նկատմամբ հետաքրքրվածությունը: 

«Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքը և իր ժողովրդավարական արժեքներով կարող է օրինակ դառնալ այլոց համար»,- նշել է Ջորդի Սեբաստիան:

Հանդիպման ավարտին մասնակիցները բանախոսին հարցեր առաջադրելու հնարավորություն են ստացել:

Առաջիկա օրերին պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Արցախի իշխանությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ և մասնակցել  Արցախի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:

Հյուրերին ուղեկցում է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Օչոան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]