Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանի նոր ԱԳ նախարարը հայտարարել Է, որ երկրի գերակայությունը եվրատլանտյան ինտեգրացումն Է

Վրաստանի նոր ԱԳ նախարարը հայտարարել Է, որ երկրի գերակայությունը եվրատլանտյան 
ինտեգրացումն Է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին  հայտարարել Է, որ երկրի քաղաքական օրակարգի գլխավոր գերակայությունը եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացումն Է: Նաեւ հատուկ կարեւորություն Է տրվելու արեւմտյան երկրների հետ տնտեսական հարաբերություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կվիրիկաշվիլին, որը 2012 թվականից զբաղեցնում Էր Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը, դարձել Է հանրապետության արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թամար Բերուչաշվիլիին:

Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Է նշանակվել Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Դմիտրի Կումսիշվիլին, որն այս տարվա մարտին  փոխքաղաքագլխի պաշտոնում նշանակվելուց առաջ Կվիրիկաշվիլիի տեղակալն Էր:      

Նախարարների կաբինետում կատարված փոփոխությունների մասին սեպտեմբերի 1-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել Է, որ Կվիրիկաշվիլին հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նխանակվելուց հետո Էլ կպահպանի փոխվարչապետի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]