Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օբաման դեռ չի որոշել, թե ինչով Է զբաղվելու նախագահական ժամկետի ավարտից հետո

Օբաման դեռ չի որոշել, թե ինչով Է զբաղվելու նախագահական ժամկետի ավարտից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռ չի որոշել, թե ինչով Է զբաղվելու երկրի ղեկավարման՝ իր ժամկետի ավարտից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Օբաման կարող Է վերադառնալ Կոլումբյան համալսարան, որը ժամանակին ավարտել Է:  

«Նախագահը շատ Է խոսել Կոլումբյան համալսարանի նկատմամբ իր հարգալից վերաբերմունքի եւ այնտեղ աշխատելու իր ցանկության մասին: Սակայն այս պահին (նա)  նախագահության ժամկետի ավարտից հետո իր պլաններին վերաբերող ոչ մի կարգի որոշում չի ընդունել»,- նշել Է Էռնեստը լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

Օգոստոսի 31-ին ավելի վաղ Կոլումբյան համալսարանի ռեկտոր Լի Բելինգերը ենթադրություն Է հայտնել, թե Օբաման իր ալմա-մատեր կվերադառնա 2017 թվականին նախագահական ժամկետի լրանալուց հետո: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ պետության ղեկավարին պրոֆեսորական դրույք Է խոստացված ուսումնական հաստատությունում: Օբաման Կոլումբյան համալսարանն ավարտել Է 1983 թվականին միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]