Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու որոշման նախագիծը

Կառավարությունը հաստատեց «Հայֆիլմ»-ը պետությանը վերադարձնելու որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ 2 միլիարդ 702 մլն 469 հազար դրամ գնահատված արժեքով, վերադարձվում է  Հայաստանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծն հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընթացիկ տարվա մարտի 31-ին ՀՀ վարչապետին է դիմել «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Խ. Ցոկոլակյանը, հայտնելով, որ համաձայն ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագրի, ընկերության կողմից իրականցվել են պայմանագրով պահանջվող ներդրումները: «Մասնավորապես, մեծ ներդրումներ են կատարվել ֆիլմադարանի թվայնացման աշխատանքներում, և լիազորված լինելով ընկերության բաժնետերերի կողմից` Ցոկոլակյանն առաջարկել է Հայֆիլմի բաժնետոմսերը հետ վերադարձնել պետությանը՝ խնդրելով ՀՀ կառավարությանը լուծել ՀՀ-ի և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005թ.-ի սեպտեմբերի 14-ին ստորագրած պայմանագիրը` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքն օտարելու մասին, փոխհատուցել Հայֆիլմի բաժնետերերին՝ ընկերությունում իրականացված սկզբնական ներդրումների չափով, ինչպես նախատեսված է պայմանագրով` նշելով, որ Հայֆիլմի բաժնետոմսերի այդպիսի փոխանցումը ՀՀ կառավարությանը կհանգեցնի բոլոր լիցենզիաների և ոչ նյութական ակտիվների փոխանցմանը իրավասու պետական մարմիններին»,- ասաց Սահակյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ՀՀ մշակույթի նախա­րա­րության կողմից իրականացվել է «Համո Բեկնա­զար­­յանի ան­վան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին հանձնված թատերական դեկո­րացիա­ների (կինոբեմադրական միջոցների) և տեխնիկական միջոցների ուսումնասիրություն, որի վերաբերյալ կազմվել են եզրակացություններ: Ըստ ներկայացված եզրակացու­թյուն­­ների՝ թատերական դեկորացիաները (կանանց և տղամարդկանց զգեստապահարանը (զգեստները) մաշված, քրքրված են և օգտագործման համար պիտանի չեն, կահույքը հիմնականում կոտրված, մասնատված է, բեմական, բեմադրական պահեստից՝ 142 անուն (1092 հատ) կինոբեմադրական միջոցներից  (ռեկվիզիտներից) առկա չեն 35 անուն (165 հատ) կինոբեմադրական միջոցներ:

Հիմք ընդունելով Հայֆիլմ-ի ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի գրությամբ ներկայացված առաջարկությունները` նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի թիվ 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ՀՀ և «Արմենիա Ստուդիոս» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքած թիվ 321-Օ պայմանագիրը լուծելու, լուծման հիմքով ծագող պարտավորությունները կատարելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պետգույքի կառավարման վարչությանն ուշադիր լինել կինոստուդիան ընդունել-հանձնելու գործընթացը անցկացնելու գործում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]