1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավագ դպրոցի բարեփոխումը բովանդակային առումով ընթացքի մեջ է

Ավագ դպրոցի բարեփոխումը բովանդակային առումով ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավագ դպրոցի բարեփոխումը կառուցվածքային առումով ավարտվել է, բայց բովանդակային առումով դեռևս ընթացքի մեջ է: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ավագ դպրոցների ցանցն ընդգրկում է հիմնականում խոշոր քաղաքային համայնքները և երեք գյուղական ավագ դպրոց: Ավագ դպրոցներ են գործում նաև ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմում: Ասել, որ ավարտել ենք ավագ դպրոցների հետ կապված գործընթացը, և որ դրանք կայացած են, նույնքան ժամանակավրեպ է, որքան սխալ է հակառակ պնդումը: Մենք ունենք բավականաչափ կայացած, որակյալ և ծրագրին համապատասխան կրթություն մատուցող ավագ դպրոցներ: Դրանց կողքին ունենք դպրոցներ, որոնք դեռևս չեն կայանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց նա:

Նախարարը շեշտեց, որ այժմ կարևորագույն կրթական փաստաթղթեր են մշակվում և ընդունվում: «Ակնկալում եմ ձեր մասնակցությունը «Կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագրի» աշխատանքներում: Փաստաթուղթն ուրվագծելու է կրթության բնագավառի մեր տեսլականը և ունենալու է օրենքի ուժ»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Կրթության և գիտության նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում 17 ավագ դպրոց կվերազինվի տեխնիկայով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]