Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում կբացվի Օսմանյան ժամանակաշրջանի հայ նկարիչներ Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կբացվի Օսմանյան ժամանակաշրջանի հայ նկարիչներ Դիլդիլյան եղբայրների 
լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը կբացվի Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թվականներին: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարների հավաքածուում  կա 900 լուսանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Mirror Spectator շաբաթաթերթը, լուսանկարների ցուցադրություն նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

19-րդ դարի Անատոլիայի հասարակական կյանքը և Հայոց ցեղասպանության մի շարք դրվագներ պատկերող լուսանկարների հավաքածուն այնժմ պատկանում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանին և Ցոլակ Դիդիլյանին:  Ցոլակ և Արամ Դիլդիլյանները լուսանկարիչներ են եղել Օսմանյան կայսրությունում և աշխատել են Մերզիֆոնի Անատոլիա քոլեջում:

Անգլալեզու շաբաթաթերթի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացմանը արարողությանը Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը համալսարանի նախագահի մեդալով կպարգևատրի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին` Հայաստանում կրթության որակը բարձրացնելու  համար:

Լուսանկարների ցուցահանդեսը ցուցադրվել է Ստամբուլում, Մերզիֆոնում և Դիարբերքիրում: Նախատեսվում է ցուցադրությոն կազմակերպել նաև Լոնդոնում, Անկարայում, Երևանում և Ուոթերթաունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]