Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շաքարախտի զարգացման պատճառներից մեկն անտիբիոտիկների չարաշահումն Է. գիտնականներ

Շաքարախտի զարգացման պատճառներից մեկն անտիբիոտիկների չարաշահումն Է. 
գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտիբիոտիկների հաճախակի ընդունումը կարող Է երկրորդ տիպի շաքարախտի զարգացման պատճառ դառնալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է դանիացի գիտնականների հետազոտությունը, որի արդյուքները հրապարակվել են Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Կլինիկական Էնդոկրինոլոգիայի եւ մետաբոլիզմի հանդեսում (Journal of Clinical Endocrinology & Metabolism): 

Մասնագետները հանգամանորեն վերլուծել են ավելի քան 1 միլիոն մարդու հիվանդության պատմությունները, որոնցից շուրջ 170 հազարը տառապել Է շաքարախտով: Պարզվել Է, որ կրիտիկական թիվն անտիբիոտիկների ընդունման հինգ կամ ավելի բուժընթացն Է 15 տարվա ընթացքում: Այդ դեպքում երկրորդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը 53 տոկոսով աճում Է նրանց համեմատությամբ, ովքեր սոսկ մեկ անգամ են դիմել նման դեղորայքի կամ խուսափել են դրանցից:

Պատճառներից մեկը կարող Է դառնալ անտիբիոտիկների կործանարար ազդեցությունն աղիների միկրոֆլորայի վրա: Դեղորայքի հաճախակի գործածումը մարդուն փաստորեն զրկում Է առողջության համար կարեւոր մանրԷներից, որոնք պատասխանատու են մետաբոլիզմի գործընթացի համար, ասված Է հետազոտության  մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]