Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղը լուծում է հացենու եւ սոճու տնկիների արտադրության խնդիրը

«Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղը լուծում է հացենու եւ սոճու տնկիների 
արտադրության խնդիրը

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղում Սեւանա լիճը գոտեւորող արհեստական անտառներն այսուհետ կթարմացվեն ոչ միայն բարդու, այլ նաեւ հացենու եւ սոճու տնկիներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, անտառաբույծ Համլետ Ղիմոյանը, Երանոս գյուղի հատվածում, հացենու մոտ մեկ հեկտար պուրակում հացենու տնկիների աճել են բնական ճանապարհով, առանց միջամտության: «Հացենու պուրակի հարեւանությամբ գտնվող նորատունկ ծառերի ոռոգման արդյունքում առաջացած խոնավությունը նպաստել է, որ հողին թափված սերմերը ծիլ տան ու բարձրանան, որոնք արդեն զգալու են անտառաբույծների անմիջական խնամքի կարիքը: Նպատակադրվել ենք ցանկապատել հացենու պուրակը, որպեսզի բացառենք անասունների մուտքը: Սպասվող հսկայական քանակի տնկիները տեղ կգտնեն ոչ միայն մեր անտառի բացատներում, այլ նաեւ բնակավայրերի մայթերին, բակերում: Արդյունքը հիանալի է եւ ոգեւորող»,- նշեց անտառաբույծը:

Մարտունու տարածքի անտառների որոշակի հատվածների սոճուտներում եւս նկատվել է  սոճու սերմերի բնական աճ, կամ` սոճու հազարավոր տնկիների ստացման հնարավորություն: «Մեր անտառները լրջորեն տուժեցին Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին, իսկ այժմ կորչում են Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով: Մեզ մնում է ամեն ջանք գործադրել, որպեսզի կարողանանք պահպանել ու ավելացնել մեր անտառները, դրանք տարածել նաեւ լեռնային գոտիներում, որի համար մեզ բավարար քանակի տնկանյութ է հարկավոր: Բնական ճանապարհով աճած տնկիները մեզ համար ոչ միայն հայտնություն են, այլ նաեւ անտառները թարմացնելու եւ զարգացնելու բացառիկ հնարավորություն, որը պետք է պահպանել աչքի լույսի պես»,- նշեց Համլետ Ղիմոյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]