Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը

Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 27-ին բացել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնավարժական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացման արարողությունը տեղի Է ունեցել Թբիլիսիի մերձակա «Կրծանիս» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում: Միջոցառմանը ներկա Էին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներ եւ վրացի զինծառայողներ:

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը բացվել Է այն միջոցառումների փաթեթի շրջանակներում, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթը 2014 թվականի սեպտեմբերին հաստատվել Է դաշինքի՝ Ուելսի գագաթնաժողովի ընթացքում: Կենտրոնում պատրաստություն են անցնելու ՆԱՏՕ-ի եւ դաշինքի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]