Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քեսաբում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է. բնակչությունը պատրաստվում է խնձորի բերքահավաքին

 Քեսաբում իրավիճակը հարաբերականորեն հանդարտ է. բնակչությունը պատրաստվում է 
խնձորի բերքահավաքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբում իրավիճակը բավական հանգիստ է, միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սփյուռքահայության շտապօգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ բնակիչները սեպտեմբերի սկզբին պատրաստվում են խնձորի բերքահավաքի:

«Նախորդ տարի Քեսաբը զինյալների կողմից գրավելը և հողը չխնամելն իր հետևանքն է թողել խնձորի բերքի վրա, և այս տարին այնքան էլ բերքառատ չէ»,- նշեց Մանճիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Քեսաբում նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված աշխատանքներ են տարվում: Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի կեսերին:

Կարո Մանճիկյանը հույս հայտնեց, որ Քեսաբի նկատմամբ Թուրքիան կրկին դավադրություն չի կազմակերպի, և խաղաղ իրավիճակը հարատև կլինի: Մանճիկյանի փոխանցմամբ` Քեսաբում Վերափոխման տոնը մեծ շուքով է նշվել և դրան մեծ թվով հալեպահայեր են մասնակցել: «Տեղի ուենցած արարողությունները Քեսաբի նախկին ուրախ օրերն են հիշեցրել»,- ասաց Մանճիկյանը:

Ինչ վերաբերում է Քեսաբում ջրի և էլեկտրականության խնդրին, Մանճիկյանը նշեց, որ Սիրիայի մնացած վայրերի համեմատությամբ իրավիճակն ավելի լավ է. ընդհատումներով, սակայն ջուր և էլեկտրականություն մատակարարվում է:

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է բնակավայր: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել: Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին` Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]