Արոնյանը հաղթել է Սոյին և այժմ «Սինքֆիլդի գավաթ»-ի առաջատարներից է
11:48, 27 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող ուժեղագույն մրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները, որտեղ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն տոնել:
Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Կոմբինացիոն և գեղեցիկ խաղի շնորհիվ գրոսմայստերն առավելության հասավ Ուեսլի Սոյի նկատմամբ: Արոնյանի մրցակիցը հանձնվեց արդեն 28-րդ քայլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, և այժմ Արոնյանը 3 միավորով առաջատարների թվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում