Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց մուտքի վիզայի

Բրազիլիայի քաղաքացիները ՀՀ կայցելեն առանց մուտքի վիզայի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիները փոխադարձության սկզբունքով կազատվեն ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում: 

«Հարավամերիկյան երկրներից երկուսի` Արգենտինայի և Ուրուգվայի հետ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: 2002թ. մայիսի 7-ին Հայաստանի և Բրազիլիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր, որը սահմանում է առանց մուքի արտոնագրի ռեժիմ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար:  Սույն որոշման ընդունմամբ փոխադարձության սկզբունքով վիզայի պահանջից կազատվեն նաև սովորական անձնագրեր կրող քաղաքացիները:  Բրազիլիայի հետ նման ռեժիմի սահմանումը կխթանի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները և կնպաստի բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի կարգավորման նպատակն է սովորական անձնագրեր կրող Բրազիլիայի քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանել առանց մուտքի արտոնագրի ռեժիմ` ՀՀ տարածք մուտք գործելու օրվանից 90 (իննսուն) օրը չգերազանցող  ժամանակահատվածով, որը հնարավոր է երկարաձգել 90 (իննսուն) օր ժամանակահատվածով:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]