Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

FOX NEWS-ը Հայաստանն ընդգրկել է «Հանգստի դրախտավայրերի վերածված նախկին պատերազմական գոտիների» շարքում

 FOX NEWS-ը Հայաստանն ընդգրկել է  «Հանգստի դրախտավայրերի վերածված նախկին 
պատերազմական գոտիների» շարքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիվ-անհամար եկեղեցիներով ու վանքերով հպարտացող Հայաստանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դառնում  Միացյալ Նահանգներից եկող զբոսաշրջիկների համար: Այն նաև սահմանափակ ֆինանսական միջոցներով ճանապարհորդող եվրոպացի զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշում է ամերիկյան հայտնի FOX NEWS հեռուստաընկերության կայքը` հանգստի դրախտավայրերի վերածված նախկին պատերազմական գոտիների մասին հոդվածում:

Հայաստանին վերաբերող հատվածում ամերիկյան լրատվամիջոցը նշում է, որ 2014 թվականին մեր երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիների թիվն աճել է 11.3 տոկոսով` հասնելով ավելի քան 1.2 միլիոնի: «Լեռնոտ բնաշխարհը լեռնագնացության և բացօթյա հանգստի անսպառ հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը նաև առաջին երկիրն է, որ պետականորեն ճանաչել է քրիստոնեությունը: Այն հպարտանում է է իր անհամար եկեղեցիներով և վանքերով, որոնց մուտքն անվճար է»,- նշում է հոդվածագիրը` հավելելով, որ հասարակական փոխադրամիջոցները և առհասարակ ամեն ինչ այստեղ շատ մատչելի է:

Անդրադառնալով մայրաքաղաք Երևանի պատմությանը` FOX NEWS –ը նկատում է, որ մեր քաղաքին խորթ չեն պատմական վայրիվերումները: 1512-1735 թվականներին այն մի քանի անգամ գրավվել է Պարսկաստանի ու սուլթանական Թուրքիայի կողմից: Սակայն ամենից շատ հայերի հիշողությունում դրոշմվել են 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության սարսափները:

Հայաստանից բացի լրատվամիջոցն անդադարձել է Կոլումբիային, Հարավային Աֆրիկային, Նիկարագուային, Հյուսիսային Իռլանդիային, Ռուանդային, Խորվաթիային, Բուրմային և Յամայկային: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]