Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանադայում կկայանա «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գրքի շնորհանդեսը

Կանադայում կկայանա «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գրքի 
շնորհանդեսը

ՕՏՏԱՎԱ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում սեպտեմբերին անցկացվելիք քաղաքին նվիրված երեք շրջայցերի ժամանակ կցուցադրվի Մեթյու Կարանյանի «Հայաստանի պատմությունը 100 տարի անց» գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenianweekly-ն, գրքի ցուցադրությունն անցկացվում է Կանադայում Հայաստանի դեսպանատան եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կանադայի հանձնախմբի հովանու ներքո:

Գիրքն իր տեսակի մեջ առաջին ճամփորդական ժողովածուն է, որ ներկայացնում է պատմական Հայաստանը: Այն ներառում է 123  լուսանկար եւ քարտեզներ:

Գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 11-ին Թեքեյան մշակութային կենտրոնում: Հաջորդ օրը Հայաստանի դեսպատանը կկայանա միջոցառում, որտեղ ելույթ կունենան թե՛ գրքի հեղինակը, թե՛ դեսպան Արմեն Եգանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]