Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օբաման «խելացնորներ» է անվանել հանրապետականներին

Օբաման «խելացնորներ» է անվանել հանրապետականներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը օգոստոսի 25-ին ստիպված է եղել բացատրություններ տալ Կոնգրեսում հանրապետական ընդդիմության հասցեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արած կտրուկ հայտարարությունների կապակցությամբ: Փորձելով կանխել սկանդալը՝ նա խոստովանել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը, հնարավոր է, «փոքր-ինչ տաքացել է»:

Օգոստոսի 24-ի երեկոյան, ելույթ ունենալով Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ) Դեմոկրատական կուսակցության հիմնադրամում միջոցների հանգանակման միջոցառմանը, Օբաման հայտարարել է, որ ինքը հարկադրված է Սենատում դեմոկրատների առաջնորդ Հերի Ռիդի հետ քննարկել այն հարցը, «թե ինչպես այդ խելացնորների հետ վարել գործերը մի քանի խնդիրների լուծման համար»:

Ներկաներից ոչ մեկի մոտ ոչ մի կասկած չի եղել, որ, «խելացնորներ» ասելով, նախագահը նկատի է ունեցել Կոնգրեսում հանրապետականների թվից իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք այժմ փորձում են արգելափակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]