1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանացի լրագրողը մեկ շաբաթ անցկացրել Է արքայազն Ջորջի հագուստով

Բրիտանացի լրագրողը մեկ շաբաթ անցկացրել Է արքայազն Ջորջի հագուստով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի լրագրող Մաքս Նոբլոհը մեկ շաբաթ անցկացրել Է նույն այն հագուստով, ինչպիսին եղել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծոռան՝ արքայազն Ջորջի հագուստը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mirror-ին:

Տղամարդը որոշել Է նման փորձ անել այն բանից հետո, երբ GQ հանդեսը բրիտանական գահի ժառանգին ներառել Է 50 ամենաոճավոր տղամարդկանց ցուցակում: Նոբլոհը դիտել Է արքայազնի լուսանկարները, իր համար հագուստ ընտրել դրանցում ներկայացվածներից, իսկ հետո քայլել Է Նյու Յորքի փողոցներում եւ իր տպավորությունները գրանցել հատուկ օրագրում:

Ավելի ուշ բրիտանացին խոստովանել Է, որ իրեն թագավորական անձնավորություն չի զգում:

Օգոստոսի կեսերին Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հորդորել Է ԶԼՄ-ներին՝ դադարեցնել արքայազնի՝ պապարացիների կողմից արված լուսանկարների հրապարակումը: Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ նշվել Է, որ վերջին ժամանակներս լրագրողներն սկսել են չափազանց հաճախ միջամտել արքայազնի անձնական կյանքին, իսկ նրանց տակտիկան դառնում Է «ավելի ու ավելի հնարամիտ»:

Արքայազն Ջորջն արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի առաջնեկն Է, որը ծնվել Է 2013 թվականին: Բրիտանական գահի ժառանգների շարքում նա զբաղեցնում Է երրորդ տեղը (արքայազն Չառլզից եւ արքայազն Ուիլյամից հետո): Զույգը եւս մեկ երեխա ունի՝ արքայադուստր Շառլոտան: Նա լույս աշխարհ Է եկել 2015 թվականի մայիսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]